Գիտություն Հասարակություն 

(ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի ավագ օգնական Վլադիմիր Նիկիշինը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում

analitik.am

Նոյեմբերի 20-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության և հանրային կառավարման բաժինների ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի ավագ օգնական Վլադիմիր Նիկիշինը: Դասախոսության ընթացքում նա ներկայացրեց ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության ստեղծման պատմությունը, կազմակերպության աշխատակազմի կառուցվածքը: Նա մասնավորապես անդրադարձավ  կազմակերպության խնդիրներին և դրանցից բխող գործառույթներին: Դրանք են` միջպետական կոնֆլիկտների լուծում, պայքար անօրինական միգրացիայի և թմրանյութերի դեմ,  օժանդակ ստորաբաժանումների համատեղ ջանքերով պաշտպանություն ցանկացած արտաքին ռազմաքաղաքական ագրեսորներից,  միջազգային ահաբեկիչներից, ինչպես նաեւ խոշոր չափերի բնական աղետներից, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության պահպանում:  Վ. Նիկիշինը հատկապես ընդգծեց վերջին գործառույթի կարևորությունը` պաշտպանության օբյեկտ դիտարկելով մարդու գիտակցությունը: Նա անդրադարձավ ՀԱՊԿ անդամ պետությունների  (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան եւ Տաջիկստան) ռազմական զարգացման հիմնական ուղղություններին: Նշեց, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ընդլայնելու համագործակցության շրջանակը իրենց ավանդական գործընկերների և դաշնակիցների հետ:
Բանախոսը նաև կարևորեց 2004թ. Մակ
-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ՀԱՊԿ-ին դիտորդի կարգավիճակ տալու փաստը, ինչի շնորհիվ ՀԱՊԿ-ը վերածվեց լիարժեք միջազգային կազմակերպության: Վ. Նիկիշինը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես տարածաշրջանային կոնֆլիկտների լուծմանը, այնպես էլ միջազգային  դերակատարներին և աշխարհաքաղաքական իրավիճակի գալիք զարգացումներին:

Գայանե Սարգսյան

Նույն շարքից