Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական АPА-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` օրերս արված հայտարարությունը, թե ԼՂ-ն Հայաստանի անբաժան մասն է, ասել է.
«ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է լինել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջազգային միջնորդության առարկա և պետք է դիտարկվի որպես բազմակողմ լուծման բաղադրիչ: Մենք հավատարիմ ենք հակամարտության կարգավորման կողմերի համար բոլոր կարևոր տարրերի ուղղությամբ աշխատանքին»: