Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին ուղղակի անթույլատրելի է. Խաչատուր Քոքոբելյան

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը փակ հանդիպում է անցկացրել: Հանդիպման ընթացքում, հանձնաժողովի անդամները քննարկել են սահմանում տիրող լարված իրավիճակը:

Հանդիպումից հետո հանձնաժողովի անդամ` ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը չցանկացավ ներկայանել, թե մասնավորապես ինչ են քննարկել նիստի ժամանակ: Պատգամավորը միայն նշեց, որ ցավալի է գիտակցել, որ ռուսական զենքից են կրակում մեր խաղաղ բնակիչների ու զինվորների վրա:

Նրա խոսքով՝  անթույլատրելի է ռուսական պաշտոնական շրջանակների` Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ հարցը շրջանլը:

«Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանը չի կատարում 1997թ. հայ-ռուսական հայտնի պայմանագրի երրորդ կետը, որով ասվում է, որ կողմերը պարտավորվում են նպաստել խաղաղության ու կայունության հաստատմանը՝ իրենց հասանելի միջոցներով: Մենք ոչ միայն ՀԱՊԿ-ից պահանջատեր պետք է լինենք, այլ նաև Ռուսաստանից: Զենքի վաճառքը Ադրբեջանին ուղղակի անթույլատրելի է»,- ասաց պատգամավորը:

Նույն շարքից