«Չեք անցկացնի» նախաձեռնության 4 անդամներ, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, բերման են ենթարկվել հասարակական վայրերի օգտագործման կարգը խախտելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Ըստ այդմ, նախաձեռնության անդամներ Արթուր Միասյանը, Հրայր Մանուկյանը, Կարպիս Փաշոյանը եւ Հայկ Ավետիքյանը, որոնք փորձել են քաղաքացիներին իրազեկել Ազատության հրապարակում հոկտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքի մասին՝ հանրային նշանակության շենքերի պատերին՝ «Ոչ» գրությունը թողնելու միջոցով, վարչական իրավախախտում են թույլ տվել:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածի համաձայն ոստիկանության Կենտրոնական բաժնում վարչական վարույթ է հարուցվել, կազմվել է արձանագրություն: