Հռոմում եղանակային վատ մայմանների պատճառով բարդ դրություն է ստեղծվել, որը անմիջաան արձագանք է պահանջում, մասնավորապես, «կենտրոնական իշխանություններին ուղղված հայտ՝ արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու»: Այդ մասին ասվում է քաղաքապետի նամակում՝ ուղղված Լացիո նահանգի նահանգապետին: Հռոմը ներառված է Լացիոյի կազմում:
Հաղորդվում է, որ Ապենինյան թերակղզում հինգ օր շարունակ հորդառատ անձրեւ է տեղում, առկա են հեղեղումներ: Վատ եղանակը Իտալիայի բազմաթիվ շրջաններում արտակարգ դրության է հանգեցրել: Մտահոգիչ է Լացիոյում ու Տոսկանայում տիրող իրավիճակը: Հանգստյան օրերին փակվել էին մետրոյի մի քանի ուղղություններ: Իրավիճակը վտանգավոր է մայրաքաղաքի Ֆյումիչինո միջազգային օդանավակայանում:
Նախնական տվյալներով՝ վատ եղանակից կրած վնասը գերազանցում է հարյուր միլիոն եվրոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: