Հասարակություն 

Disney Interactive-ի մի քանի հարյուր աշխատակից աշխատանքից կազատվեն

Walt Disney Co.-ին պատկանող Disney Interactive խումբը, որը զբաղվում է դիսնեյյան կերպարների հիման վրա տեսախաղերի մշակմամբ ու ստեղծմամբ, պատրաստվում է աշխատանքից ազատել մի քանի հարյուր մարդու, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Կրճատումները Disney Interactive-ում, որը վերջին տարիներին մի քանի անգամ կրճատումներ է իրականացրել, սպասվում են առաջիկա օրերին, երբ ընկերությունը կհայտարարի իր եռամսյակային ֆինանսական արդյունքների մասին: Այսօրվա դրությամբ՝ Disney Interactive-ում աշխատում է մոտ 3 հազար մարդ:

 

Անձնակազմի կրճատման մասին տեղեկությունը հետևել է Disney-ի ստորաբաժանման նախագահ Ջիմի Պիտարոյի հայտարարությանը, որը հայտնել է գալիք վերակազմավորումների և ղեկավարությունում փոփոխությունների մասին:

Նույն շարքից