Հասարակություն 

Նապոլեոնի «վերջին» վերնաշապիկը կհանվի աճուրդի

Ֆրանսիայի նախկին կայսր Նապոլեոն Բոնապարտի անձնական իրերը մարտի 23-ին վաճառքի կհանվեն ֆրանսիական Ֆոնտենբլո քաղաքում կայանալիք աճուրդի շրջանակներում։

 

Ինչպես նշում է Euromag-ը, այդ օրն աճուրդի կհանվեն այն իրերը, որոնք կայսրը կրել է իր կյանքի վերջին օրն ու դրա նախօրեին։ Նմուշների շարքում առավել ուշագրավ է բատիստից վերնաշապիկը, որը Նապոլեոնը կրել է 1821թ. մայիսի 4-ին՝ իր մահվան նախօրեին։ Աճուրդի փորձագետներն այն գնահատել են 30.000-40.000 եվրո։

 

Բացի այդ, մարտի 23-ին վաճառքի կհանվեն կայսեր բատիստե ժապավենները, 2 թաշկինակ, դանակ, ձեռնափայտ։ Բոլոր այս իրերը պահպանել է Նապոլեոնի սպասավոր Աիլեմ Արշամբոն։

Նույն շարքից