Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանի իշխանությունները չեն հարգում ԵԽ-ի հիմնարար արժեքները. Անն Բրասեր

analitik.am

Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ելույթով է ունեցել կառույցի ղեկավար Անն Բրասերը: Նա մատնանշել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքերում իրականացող լուրջ խախտումները։

«Որոշ երկրներում իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները հետապնդվում են, ճնշումների ենթարկվում։ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի համար դա անթույլատրելի է»,-ասել է նա։

Նման փաստերի հիշատակման ընթացքում նա նշել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի անունը, որը մինչ այժմ բանտում է։

«Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումն ու իրավունքների սահմանափակումները վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունները չեն հարգում Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները, ինչն անթույլատրելի է։ »,-ասել է նա։

Նույն շարքից