Հասարակություն 

Հայ և թուրք կանայք խաղաղության կոչ կանեն

Հայաստանի և Թուրքիայի կանայք հանդիպելու են խաղաղության և հաշտության թեմայով լուսանկարների ցուցահանդեսի շրջանակում, տեղեկացնում է թուրքական Bianet.org կայքը:

 

Ցուցահանդեսը տեղի է ունենալու Հայաստանում բռնության դեմ գործող հիմնադրամի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և Սևծովյան տարածաշրջանային համագործակցության աջակցությամբ:

 

«Կինը՝ հանուն խաղաղության» թեմայով նկարների ու լուսանկարների ցուցահանդեսին մասնակցելու են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչ կանայք: Ստեղծագործությունները նախ ընտրվելու են ժյուրիի կողմից, ապա ցուցադրվելու են Ստամբուլում և Երևանում:

 

Ցուցահանդեսից հետո կանայք հանդիպելու են Վրաստանում՝ քննարկելու «խաղաղության» իրենց պատկերացնումներն ու փորձելու են երկու երկրների խնդիրները դիտել կնոջ տեսանկյունից: Վրաստանում կայանալիք հանդիպումից հետո կանայք «խաղաղության կոչով» են հանդես գալու:

Նույն շարքից