Հասարակություն 

Անգելա Մերկելի վարկանիշը կտրուկ անկում է գրանցում

Գերմանիայի բնակչության շրջանում Մերկելի վարկանիշը սահուն կերպով անկում է ապրում: Կանցլերը հայտնվել է երկրի առավել ազդեցիկ գործիչների վարկանշային ցուցակի չորրորդ հորիզոնականում: Նման ցուցանիշ է գրանցվել Der Spiegel սոցիոլոգիական գործակալության իրականացված հարցման արդյունքում:

Այս մասին հայտնել է Deutsche Welle պարբերականը:
Առաջին հորիզոնականում է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմահերը, երկրորդ տեղում է ֆինանսների նախարար Վոլֆհանգ Շոյբլեն, երրորդում՝ ֆեդերատիվ նախագահ Յոհան Հաուկը եւ վերջում Մերկելը:

Սա ամենավատ ցուցանիշն է, որ երբեւե գրանցել է կանցլերը: Հինգերորդ տեղում է հայտնվել փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն, ով արտահայտվել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավոր տարբերակի օգտին:
Անգելա Մերկելի վարկանշի հիմնական անկման պատճառ է հանդիսացել միգրացիոն ճգնաժամը:

Նույն շարքից