Հասարակություն 

Որ քաղաքն է զբոսաշրջիկներին ավելի շատ գրավում

momondo.it հյուրանոցների, ավիա և երկաթուղային տոմսերի որոնման հարթակը փորձել է պարզել՝ որ քաղաքն է զբոսաշրջիկներին ավելի շատ գրավում՝ Հռոմը, թե Միլանը: Այս մասին հայտնում է travel.rambler.ru-ն:

Պորտալը մշակել է 200 երկրից այդ երկու իտալական քաղաքներ չվերթների վերաբերյալ օգտատերերի հայտերը: Միլանի հանդեպ հետաքրքրությունը չափվում է 61%, իսկ Հռոմի հանդեպ` 59%-ով:

Մեծ հետաքրքրություն են դրսևորել Գերմանիան (+172%), Շվեդիան (+97%) և ԱՄՆ-ը (+92%):

Հռոմը ևս լավ արդյունքներ է գրանցել արտահերթ Սուրբ տարվան ընդառաջ, որը կմեկնարկի այս տարվա դեկտեմբերի 8-ին:

Նույն շարքից