Հասարակություն 

Պերուի մի շարք նահանգներում զանգվածային ցույցերի հետեւանքով արտակարգ իրավիճակ է հաստատվել

«Լաս Բամբաս» հանքահոր նախագծի իրականացման դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ցույցերի կապակցությամբ երեքշաբթի Պերուի իշխանությունները մի շարք նահանգներում 30 օր ժամկետով արտակարգ դրություն են հայտարարել:

Տեղի բնակիչների մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերը հանգեցրել են ոստիկանության հետ ընդհարումների, որոնց հետեւանքով զոհվել է երեք մարդ, ավելի քան 20-ը վիրավորում է ստացել, նշում է El Comercio պորտալը:

Արտակարգ իրադրության ռեժիմը տարածվելու է Կոտաբամբաս, Գրաու, Անդաուայլաս, Չինչերոս, Էսպինար ու Չումբիվիլկաս նահանգների վրա: Արտակարգ իրադրության գործողության ժամանակ այդ տարածքներում հասարակական կարգը ոստիկաններից բացի կպահպանեն նաեւ բանակային ստորաբաժանումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նաեւ ժամանակավորապես դադարեցվել է քաղաքացիների մի շարք սահմանադրական ազատությունների ու իրավունքների գործողությունը, ինչպիսիք են օրինակ կացարանի անձեռնմխելիությունը, հանրահավաքների ու տեղաշարժվելու ազատությունները:

Նույն շարքից