2004-ի փետրվարի 4-ին Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգը և հանրակացարանի նրա հարևանները նոր սոցիալական ցանց դրեցին շրջանառության մեջ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Ի սկզբանե կայքը կոչվում էր Thefacebook և մատչելի էր միայն ուսանողներին: 2006-ից կայքը բաց է ինտերնետի բոլոր 13 տարին լրացած օգտատերերի համար, ովքեր էլեկտրոնային փոստի հասցե ունեն:
Ներկայում Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցում է 1 մլրդ-ը:
Ցուկերբերգը 2004-ին

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Ցուկերբերգն ինտերնետ անվտանգության հարցերով Դովիլի կոնֆերանսին, 2011

Կայքում հայտնաբերվել է 125 մլրդ ընկերական կապ

Facebook-ի շտաբ-բնակարանում, Պալո Ալտո, 2010

2012-ին Facebook-ը հայտարարեց 1մլրդ դոլարով Instagram-ը ձեռք բերելու մասին

ConnectU ցանցի հիմնադիրները` Ուինքլվոս եղբայրները, երկար ժամանակ դատավարություն էին ծավալում Ցուկերբերգի դեմ` նրան մեղադրելով իրենց գաղափարը գողանալու համար

Facebook-ի մասին նաև ֆիլմ է նկարահանվել` Դեյվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանցը», որն արժանացել է 3 «Օսկար» մրցանակի

2012-ին Facebook-ը գնահատվել է 104 մլրդ ԱՄՆ դոլար

2009-ին հունիսից օգտատերերը կարող են ընտրել իրենց էջի հասցեն

Ցուկերբերգը 2012-ին Կարմիր հրապարակում զբոսանքի ժամանակ
Facebook-ը նաև քննադատությունների թիրախ է, մասնավորապես` անձնական ինֆորմացիան հրապարակային դարձնելու համար

2012-ի մայիսին Ցուկերբերգն ամուսնացավ իր ընկերուհու` Պրիսցիլա Չենի հետ
2010-ին կայքը համալրվեց Like-ի կոճակով, որի պաստառը տեղադրված է Facebook-ի ճամբարի մուտքի մոտ

Այս սոցկայքը կարևոր դեր է խաղացել 2011-ին Եգիպտոսի հեղափոխության համար

Facebook-ի շնորհիվ Ցուկերբերգը դարձել է պատմության ամենաերիտասարդ միլիարդատերը
