Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւի Ֆրանսիական օդուժի ԻՊ խմբավորման դեմ իրականցվող հարվածները Սիրիայում ոտնահարում են միջազգային իրավունքի նորմերը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշելով, որ առանց ինքնիշխան Սիրիայի համաձայնության նրա տերիտորիայում իրականացվող յուրաքանչյուր գործողություն միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում է եւ սպառնում է Սիրիայի անկախությանը:
Այս մասին հայտնել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Մարիա Զախարովայի խոսքերով Արեւմուտքը Ղրիմի միավորումը համարելով անեքսիա, միաժամանակ առանց Անվտանգության խորհրդի համաձայնությամբ խախտում է ինքնիշխան Սիրիայի սահմաններն ու իրեն վերապահում ռազմական գործողություններ իրականացնել:
Զախարովայի համոզմամբ միջազգային իրավունքի նորմերը բացահայտ կերպով ոչնչացվում են համայն մարդկության աչքի առջեւ: