Հասարակություն 

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն կալանավորել են

Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու մեջ մեղադրվող՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կալանավորվեց:

Նշենք, որ Մայիս Խաչատրյանը հետախուզվում էր հուլիսի կեսերից: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանության վնաս պատճառելը): Նա հայտնաբերվել էր սեպտեմբերի 28-ին:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

Նույն շարքից