Բիզնես IT Հասարակություն Գիտություն Տնտեսություն 

Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 22 անգամ անընդմեջ գլխավորել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը`համաձայն Forbes ամսագրի: Նրա կարողությունը նախորդ ցուցանիշի հետ համեմատած կրճատվել է $3,2 միլիարդով` հասնելով $76 միլիարդի:

Երկրորդ տեղը գրավում է Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթը` $62 միլիարդով, իսկ երրորդ տեղում է Oracle ղեկավար Լարի Էլիսոնը` $47,5 միլիարդ:

Առաջին տասնյակում տեղ են գրավել նաև Amazon.com-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը, Դևիդ և Չարլզ Կոխերը, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, Wal-Mart-ի համաներդրող Ջիմ Ուոլթոնը, տասնյակը եզրափակում է Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը:

Նույն շարքից