Անցած 40 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, վերսկսում է լուսնային ծրագիրն ու ռոբոտ է ստեղծում՝ այն Երկրի բնական արբանյակ ուղարկելու համար։
Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ The Telegraph-ին հղումով, ներկայում ՆԱՍԱ-ն փնտրում է գործընկերների՝ նախագիծն իրականացնելու համար։ Ենթադրվում է, որ մոտ ապագայում Լուսնի մակերևույթի վրայով կշարժվեն նոր սերնդի ամենագնացները։
Աստղաֆիզիկայի Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի պրոֆեսոր Ջոնաթան Մաքդաուելը հայտնել է, որ մարդիկ Լուսնի ուսումնասիրության առաքելությունը համարում են ավարտված, սակայն իրականում այն դեռևս ունի բազմաթիվ չբացահայտված գաղտնիքներ ու մանրակրկիտ ուսումնասիրության կարիք։
«Լուսնի վրա հնարավոր է տիեզերակայան կառուցել, որը դեպի այլ մոլորակներ մեկնման համար հիանալի վայր կլինի»,-նշել է պրոֆեսորը։