ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հանդիպել է Կուբայի առաջնորդի հետ ամերիկյան հողի վրա՝ երկու երկրների առաջնորդների նման հանդիպումը վերջին 60 տարում առաջին անգամ է, գրում է gazeta.ru-ն:
Օբաման Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպում է ունեցել այսօր` Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ազգային անվտանգության խորհրդական Սյուզան Ռայսը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամաթա Փաուերը:
Առաջնորդները նախկինում ևս հանդիպել են, սակայն այս հանդիպումն առաջինն է ԱՄՆ-ում՝ Կուբայի հեղափոխությունից հետո: