Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարեւելյան է՝ 2-7 մ/վրկ.: Նախնական կանխատեսմամբ՝ հինգշաբթի օրվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -12-14, վաղը ցերեկը՝ -2-4 աստիճան ցուրտ:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -28-33, ցերեկը՝ -10-15,
Կոտայքում՝ գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -8-13,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -8-13,
Լոռիում՝ գիշերը՝ -25-30, ցերեկը՝ -7-12,
Տավուշում՝ գիշերը՝ -16-21, ցերեկը՝ -6-9,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -8-13,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -2-7,
Արարատում՝ գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -1-5,
Արմավիրում՝ գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -1-5,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -8-13,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -1-5,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -2-5,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -8-13,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -3-6: