Մշակույթ Հասարակություն 

Ես ցնցված եմ. Ջիմ Քերին մեկնաբանել է իր նախկին ընկերուհու ինքնասպանությունը

Սեպտեմբերի 28-ին դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհին` Քեթրիոնա Ուայթը ինքնասպանություն է գործել: Աղջիկը գրել է, որ նման քայլի իրեն դրդել է դերասանի հետ բաժանումը:

«Ես ցնցված եմ և խորապես վշտացած իմ սիրելի Քեթրիոնայի մահվան կապակցությամբ: Նա իսկական բարի և նուրբ իռլանդական ծաղիկ էր, շատ զգայուն այս աշխարհի համար: Սիրել և սիրելի լինելն այն ամենն էր` հանուն ինչի նա ապրում էր: Խորապես ցավակցում եմ նրա ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց կորստի դառնությունը, ովքեր սիրել և հոգ են տարել նրա մասին: Մեզ համար դա ցնցող լուր էր»,- Cbc-ի հաղորդմամբ` մեկնաբանել է 53-ամյա դերասանը:

cathriona-white

Նույն շարքից