Հասարակություն Տնտեսություն Քաղաքականություն 

Գործատուները պարտավոր են կուտակային վճարները հաշվարկել եւ փոխանցել. Ֆիննախ

analitik.am

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային  վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆինանսների նախարարությունը՝ անդրադառնալով «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակին:

Նախարարության հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Միաժամանակ, օրենքի 37-րդ հոդվածի համաձայն, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները կարող են ընտրել որեւէ կենսաթոշակային ֆոնդ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով՝ մինչեւ ՀՀ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49, եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը:

Առաջարկում ենք կատարել կուտակային վճարների հաշվարկման եւ վճարման պարտականությունները, ինչպես նաեւ շարունակել ընտրել կենսաթոշակային ֆոնդ ու կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ:

Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական կամուրջ հաշվին»:

Նույն շարքից