Վերսկսվել են ուղիղ չվերթները Թբիլիսիի եւ Սոչիի միջեւ:
Վրացական ավիաընկերության ղեկավարները լրագրողներին հայտնել են, որ «Սոչիի Օլիմպիադայի կապակցությամբ դեռ մի քանի ամիս առաջ դիմել էին ռուսական կողմին՝ Թբիլիսիի եւ Սոչիի միջեւ ուղիղ չվերթներ իրականացնելու համար»:
Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ ավիաչվերթները դադարեցվել էին 2008թ. օգոստոսին՝ երկու երկրների հարաբերությունները լարվելուց հետո: Չարթերային չվերթներ, մասնավորապես՝ Թբիլիսիի եւ Մոսկվայի, Բաթումի եւ Մոսկվայի, Քութայիսի եւ Մոսկվայի միջեւ իրականացվում են 2010թ.-ից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: