Интерфакс-ի փոխանցմամբ՝ ՌԴ Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին:
Դատական գործընթացը կկայանա Մոսկվայի Տիմիրյազևի դատարանում։ Գործը կապված է Գորբաչովի «Կրեմլից հետո» գրքում Ժիրինովսկու մասին արտահայտությունների հետ։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Ժիրինովսկին 1 մլն ռուբլի փոխհատուցում է պահանջում։