Ազգային Ժողովի շենքում՝ ընդ որում բոլոր հարկերում, այրվածահոտ է ընկել։ Միջանցքում բոլորը փորձում են հասկանալ, թե կոնկրետ որտեղ է ինչ-որ բան այրվում, մինչդեռ պատասխան չեն ստանում։ Խուճապային տրամադրություն էլ ԱԺ-ում չկա։
Անվտանգության աշխատակիցները պատասխանեցին, թե իրենց տեղեկությամբ ծխախոտ են առանց հանգցնելու աղբարկղը գցել, որից թուղթ է այրվել։ Մինչդեռ ամբողջ շենքով մեկ թղթի այրումից նման հոտ տարածվելը համոզիչ չէ։