Բարի օր Մշակույթ 

Այսօր մոլորակի ամենագրավիչ կնոջ՝ Մոնիկա Բելուչիի ծննդյան օրն է

analitik.am

Այսօր աշխարհահռչակ դերասանուհի, միլիոնավոր տղամարդկանց կուռք դարձած՝ Մոնիկա Բելուչի ծննդյան օրն է:

Մոնիկա Բելուչին ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին իտալական Չիտտա դի Կաստելլո գավառական քաղաքում։ Մանուկ հասակից երազել է դառնալ իրավաբան։ Պերուջի Համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել 16 տարեկանից։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։

22

Բացի իր մայրենի լեզու իտալերենից՝ Մոնիկան կատարյալ տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուների․ մի փոքր գիտի նաև իսպաներեն։

Դերասանուհին հայտնի է դարձել «L'Appartement» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Մյուս նշանավոր ֆիլմերից են՝ «Մալենա»,«Քրիստոսի չարչարանքները»։

21

1990—1994 թվականներին Մոնիկան ամուսնացած է եղել Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ։

1999 թվականի սեպտեմբերի 9-ին Մոնիկա Բելուչին ամուսնացել է դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հանդիպել է 5 տարի մինչև իրենց ամուսնությունը։ Զույգերը երկու դուստր են ունեցել՝ Դևա Կասել (ծնվ․ 2004 թվական,սեպտեմբերի 12) և Լեոնի Կասել (ծնվ․ 2010 թվական, մայիսի 20)։ 2013 թվականի օգոստոսին զույգը բաժանվել է:

23

Նույն շարքից