Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Նոր սկանդալ Թուրքիայի ներսում

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ -ում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանի հետ: Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում սեղանին դրված է եղել միայն Իրանի Իսլամական Հանրապետության պետական դրոշը, փոխարենը բացակայել է Թուրքիայի դրոշը:

Դավութօղլուն արդեն արձագանքել է Թուրքիայում իր դեմ ծավալվող խոսակցություններին՝ դրանք բնութագրելով «էժան, մտածածին խոսակցություններ», այնուհետև մանրամասնել, որ «այս հանդիպումը եղել է փոխադարձ այցելությունների շրջանակներում, ոչ պաշտոնական ֆորմատով:Ինձ համար ևս անակնկալ էր , երբ տեսա դրոշը սեղանին: Սակայն ես դրան ոչ մի նշանակություն չեմ տալիս:

Իրանի նախագահի հետ մենք պարզապես զրուցել ենք և չի եղել ոչ մի պայմանավորվածություն կամ որևէ հարցի քննարկում, այսինքն մեր հանդիպումը եղել է ոչ պաշտոնական: Հասկանում եմ, որ որոշ մարդիկ ընտրությունների նախաշեմին փորձում են ծիծաղելի մեղադրանքներ առաջադրել ինձ»:

Նույն շարքից