Հասարակություն 

Երևանի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել

Սեպտեմբերի 29-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Սահյան փողոցի թիվ 93/5 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի  Արզնի գյուղի թիվ 1 առողջարանում օձ են նկատել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները 11-րդ մասնաշենքի նկուղից հայտնաբերել են սահնոց տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից