Հասարակություն 

Իսպանիայի թագուհին պատմության մեջ առաջին անգամ աշխատավարձ կստանա՝ տարեկան 63.000 եվրո

analitik.am

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ը երկրի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական աշխատավարձ է նշանակել թագուհի Սոֆիային և Աստուրիայի արքայադուստր Լետիցիային։ Նախկինում թագավորական ընտանիքի անդամները գումար էին ստանում միայն ներկայացուցչական ծախսերի համար, գրում է newsru.com-ը։

 

Թագուհու ընդհանուր եկամուտը տարեկան կլինի մոտ 130 հազ. եվրո՝ 63.234 եվրո որպես աշխատավարձ, գումարած ներկայացուցչական և գործուղումների ծախսերը։ Արքայադուստր Լետիցիան կվաստակի տարեկան 49.182 եվրո, ներկայացուցչական ծախսերի հետ միասին նրա եկամուտը կկազմի 102 հազ. եվրո։

 

Անձամբ թագավորը տարեկան ստանում է 140 հազ. եվրո, գումարած 68 հազ. եվրո՝ պաշտոնական պարտականությունների հետ կապված ծախսերի համար։ Նրա ժառանգը կարող է այդ գումարի կեսը ստանալ միայն։

Նույն շարքից