Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովհայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը դիմել է Ռուսաստանին՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով:
«Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը դիմել է մեր երկրի ղեկավարությանը՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Պետք է ահաբեկչության դեմ պայքարել, պետք է միավորել ջանքերը, պահպանելով՝ միջազգային իրավունքի անհրաժեշտ նորմերը»,-ասել է Իվանովը։
Սերգեյ Իվանովը նշել է, որ ՌԴ Զինված ուժերի կիրառումը նախատեսվում է բացառապես օդային գործողությունների համար: