Հասարակություն 

Բիլ Գեյթսի անցած ուղին

analitik.am

Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է աշխարհի ամենահաջողակ գործարարներից մեկի՝ Microsoft տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր, հայտնի բարեգործ Բիլ Գեյթսի անցած ուղին։

 

Գեյթսն իր առաջին համակարգչային ծրագիրը գրել է 14 տարեկանում։ Սակայն «պայծառ գլխով» այս երիտասարդը հաջողացրել է նաև հայտնվել իրապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Այս լուսանկարն արվել է 1977թ. դեկտեմբերին՝ Նյու Մեխիկոյում։ Գեյթսի ձերբակալման իրական պատճառը հայտնի չէ։

 

Bill Gates steps down as Microsoft Chiarman

 

17 տարեկանում Գեյթսը Փոլ Ալենի հետ հիմնել է իր առաջին ընկերությունը՝  Traf-O-Data-ն։ Սակայն հաջողություն չունենալու և ոչ բավարար եկամուտ բերելու պատճառով այն փակվել է։

 

Դպրոցից հետո նա ընդունվել է Հարվարդի համալսարան ու արդեն 2-րդ կուրսում ստեղծել շատ արդյունավետ մի ալգորիթմ, որն անփոխարինելի էր հետագա 30 տարվա համար։
 

Այնուհետև Գեյթսն անավարտ է թողել ուսումն ու Ալենի հետ պայմանագիր կնքել համակարգչային MITS ընկերության հետ, ինչն էլ հետագայում հանգեցրել է Microsoft-ի ստեղծմանը։
 

Այս լուսանկարում ներկայացված են Microsoft Corp.-ի 11 աշխատակիցները, ովքեր աշխատել են Նյու Մեխիկոյի գրասենյակում։
 

Bill Gates steps down as Microsoft Chairman

 

Microsoft-ն անկախացել է MITS-ից 1976թ., իսկ 1980թ. ընկերությունը սկսել է համագործակցել IBM-ի հետ։ Լուսանկարում Գեյթսն ու Ալենը՝ International Business Machines-ի արտադրության համակարգիչների հետ։

 

Bill Gates steps down as Microsoft Chiarman

 

1984թ. ապրիլին Գեյթսը հայտնվել է հեղինակավոր Time ամսագրի շապիկին։

 

Bill Gates steps down as Microsoft Chairman

 

Գեյթսին հաճախ բնորոշում էին որպես բառի բուն իմաստով «մարտական» տնօրեն։

 

Bill Gates to step down as Microsoft Chairman

 

Գեյթսը եղել է պլանշետային համակարգիչների ստեղծման գաղափարի ամենաառաջին աջակիցներից մեկը։ 2002թ. Microsoft-ը ներկայացրել է իր առաջին պլանշետը։

 

Bill Gates to step down as Microsoft Chairman

 

1994թ. Գեյթսն ամուսնացել է Մելինդա Ֆրենչի հետ, և զույգն այժմ ղեկավարում է Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամը, որն օգնում է 3-րդ աշխարհի երկրներին։

 

Bill Gates steps down as Microsoft Chairman

 

2005թ. Գեյթսն անսպասելիորեն հայտնվել է էլեկտրոնիկայի խանութներից մեկում, որպեսզի անձամբ տեսնի, թե ինչպես է ընթանում նոր Xbox 360 խաղային կցորդի վաճառքը։

 

Bill Gates steps down as Microsoft Chairman

 

Գեյթսը մի քանի անգամ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդ, սակայն հարցազրույցներում նա բազմիցս նշել է, որ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում և որ կարողության մեծ մասը հատկացրել է բարեգործությանը։ Լուսանկարում ամուսինները զրուցում են տուբերկուլյոզով հիվանդի հետ։

 

Bill Gates steps down as Microsoft Chairman

 

Ինչպես և ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, Գեյթսը ևս ստորագրել է մի երաշխավորագիր, որով պարտավորվում է կենդանության օրոք իր կարողության կեսը տրամադրել բարեգործությանը։ Սակայն գործարարն իրականում մտադիր է նվիրաբերել 95%-ը։ Լուսանկարում Բաֆեթն ու Գեյթսը սեղանի թենիս են խաղում։

 

Bill Gates steps down as Microsoft Chairman

 

Գեյթսը ելույթ է ունենում Microsoft Windows Vista օպերացիոն համակարգի շնորհանդեսի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

 

Bill Gates steps down as Microsoft Chairman

 

2008թ. Գեյթսն ու Մայքլ Դելը՝ Dell տեխնոլոգիական ընկերության հիմնադիրը, համախմբել են իրենց ուժերն ու միացել հանրահայտ երգիչ Բոնոյին՝ Աֆրիկայում ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համար։

 

Bill Gates steps down as Microsoft Chairman

 

Գեյթսը կիթառի տեսքով Xbox 360 Guitar Hero խաղային կցորդով նույն բեմում «ելույթ է ունենում» լեգենդար ռոքեր Սլեշի հետ։

 

Bill Gates steps down as Microsoft Chairman

 

2006թ. Գեյթսը հայտարարել է Microsoft-ի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարվելու ու տեխնոլոգիական խորհրդատուի պաշտոնը ստանձնելու մասին։

 

Bill Gates to step down as Microsoft Chairman

 

Անցած ամիս Գեյթսը դեղին ճուտիկի հագուստով հայտնվել է Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուի ժամանակ։

 

Bill Gates to step down as Microsoft Chairman

 

 

Ներկայում ընկերության գործադիր տնօրենն է Սատյա Նադելան։ Microsoft-ի 39-ամյա պատմության ընթացքում Գեյթսից ու Սթիվ Բալմերից հետո նա 3-րդ անձնավորությունն է, ով զբաղեցնում է այդ պաշտոնը։

 

Bill Gates to step down as Microsoft Chairman

 

Նույն շարքից