Պարուսույց Գագիկ Կարապետյանը «Էրեբունի-Երևան 2797»-ի մասին. «Գիտեք ինչ, ամեն դեպքում կյանքը շարունակվում է: Այսպիսի ավանդական տոնակատարություններն, իմ կարծիքով, պետք է շարունակվեն:
Ինչ վերաբերում է տոնակատարությանը տրամադրվող գումարը սահմանամերձ շրջաններին տրամադրելուն, ապա այլ տեղերից այնքան դրամներ, միլիոններ կան, որ կարող են տրամադրվել սահմանամերձ շրջաններին օգնելու, բանակի համար զենք գնելու համար: Սա այն գումարը չէ, որ կարող է հատուցել:
Շատ ուրիշ գումարներ կան. թող ամեն մեկը ետ նայի՝ իր հողատարածքներին ու շենքերին, որոնց գումարները կարող են ուղարկել սահմաններ:
Կողմնակի ծախսվող գումարներ շատ-շատ կան: Իսկ սա հերթական տոն է մեր ժողովրդի համար, որը, կարծում եմ, պետք է կայանա»: