Հասարակություն 

Բիլ Գեյթսից մեկ օր է պահանջվել Windows 8.1-ը տեղադրելու համար

Microsoft ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնում իր առաջին աշխատանքային օրը Բիլ Գեյթսն անցկացրել է՝ փորձելով տեղադրել Windows 8.1-ը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New Yorker-ին:

 

Մի քանի ժամ շարունակ Գեյթսը փորձել է տեղադրել Windows 8.1 օպերացիոն համակարգը, սակայն դեռ նախնական փուլում գործընթացը բախվել է խնդիրների:

 

Թերթը նշում է, որ Գեյթսին բազմիցս հաղորդագրություն է եկել այն մասին, որ իր համակարգիչը բախվել է խնդրի, ինչի պատճառով պահանջվում է վերբեռնում:

 

Թարմացումը տեղադրելու անհաջող փորձերից հետո Բիլ Գեյթսը կանչել է նոր գլխավոր տնօրեն Սատյա Նադելային, որը փորձել է օգնել նրան, սակայն նրա փորձերը նույնպես հաջողություն չեն ունեցել:

 

«Բիլը սովորաբար հանգիստ տղա է, այդ պատճառով տարօրինակ էր լսել որոշ արտահայտություններ նրանից»,- ասել է աղբյուրը՝ իրավիճակը բնորոշելով որպես «լարված»:

 

Microsoft-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Բիլ Գեյթսն աշխատանքի առաջին օրը նվիրել է «ուսուցման փորձին» և որ մոտ ապագայում նա պատրաստվում է վերադառնալ Windows 7-ին:

Նույն շարքից