Այսօր սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ասաց, որ դատախազներին հանձնարարել է խստացնել քրեապես հետապնդվող, սակայն ազատոթյան մեջ գտնվող քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունը։ Դատախազը նման որոշում է կայացրել 2015թ. սեպտեմբերին Ադրբեջան փախած՝ քրեական գործով հետապնդվող Վահան Մարտիրոսյանի դեպքից հետո
«Իմ հանձնարարությամբ դատախազները պետք է ապահովեն, որպեսզի քննիչները կարողանան վերցնել ցանկացած անձի անձնագիրը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, որպեսզի նրանք չկարողանան լքել ՀՀ տարածքը»,- ասաց Կոստանյանը:
Գևորգ Կոստանյանը նաև նշեց, որ անձնագիր վերցնելն օրենքով չի սահմանվում, և դա յուրաքանչյուր քննիչի որոշումը պետք է լինի։
«Նախաքննություն իրականացնող քննիչը, պետք է հասկանա՝ արդյոք նպատակահարմար է անձնագիրը վերցնել, թե ոչ, որովհետև ֆորմալ պարտավորություն որևէ քննիչ չունի»,-ասաց Գևորգ Կոստանյանը։