Գերմանացի նկարիչ Սայմոն Շուբերտը թուղթ ճմռթելու իրական վարպետ է, ով օժտված է առանց վրձնի կամ մատիտի դատարկ թղթի վրա գեղեցիկ պատկերներ ստեղծելու տաղանդով։
Ինչպես նշում է viralnova.com կայքը, Շուբերտն այնպիսի հմտությամբ է ճմռթում թուղթը, որ արդյունքում դրա վրա հայտնվում են գեղեցիկ պատկերներ։ Տղամարդը հիմնականում նախընտրում է «նկարել» շինություններ՝ պահպանելով յուրաքանչյուր գծի ու անկյան ճշգրտությունը։
Եթե թուղթը ճիշտ լուսավորության տակ պահվի, ապա դրանում պատկերված պատկերի ողջ խորությունն ու գեղեցկությունն անմիջապես կերևա։













