Առողջապահություն Հասարակություն 

Հարազատները ցավով ասում են. «Միայն Աբովյանի ծննդատանը մահացած երեխայի դին կդնեն մոր կրծքին»

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներ, ամուսիններ, 28-ամյա Տաթև Գրիգորյանն ու 33-ամյա Ռուբեն Գրիգորյանը այս օրերին իրենց ընտանեկան հարկի տակ պետք է ուրախություն նշեին, բայց ցավով սգում են իրենց երեխայի կորուստը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ռուբենի հայրը զայրացած ու արդարացիորեն բարձրաձայնում էր. «Սեպտեմբերի 25-ին, ժամը 23:30-ի սահմաններում Աբովյանի հիվանդանոցի ծննդատանը Տաթևիս տղա երեխան մահացած է ծնվում: Պատճառը մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Քոչարյանը և վիրաբույժ Սլավիկ Օհանյանն են եղել:

Սեպտեմբերի 24-ին մեր ընտանիքի անդամներին կանչում են հիվանդանոց՝ վիրաբույժ Ս. Օհանյանին ծանոթացնելու համար՝ ասելով, որ պետք է պայմանավորվենք, թե որ օրը կեսարյան հատում պետք է կատարվի: Առողջ երեխա է եղել, նույնիսկ անունն էինք որոշել՝ Տիգրան:

Սակայն բժշկական հետազոտմամբ պարզվել է, որ երեխան ունեցել է հետույքային առաջադրություն, որից հետո՝ տոտիկային, և այդ օրերին նրանք պարտավոր էին կեսարյան հատմամբ երեխային լույս աշխարհ բերեին: Տաթևը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել: 6 տարի ամուսնացած են եղել:

Նրանց առաջնեկը՝ 5 տարեկան Գրիգորս, ամեն անգամ ասում է՝ պապիկ, բա Տիգրանը ո՞ւրա, պապի, Տիգրանիկը ե՞րբ ա շորերը հագնելու»՝ ցույց տալով մեր կողմից նախորօք Տիգրանի համար գնված հագուստները: Մենք լավ գիտենք, որ երեխային հետ չենք բերի, սակայն ուզում ենք, որպեսզի մեղավորները, իսկ որ մեղավորներ կան, պատասխան տան իրենց կատարած անփույթ ու անմարդկային վերաբերմունքի համար, որպեսզի հետագայում մեկ ուրիշ ծնող այդ վիշտը չապրի, ինչը հիմա մենք ենք ապրում:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից