Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին հետևել, որպեսզի այլևս ոչ մի միջադեպ տեղի չունենա հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին նշվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:
Օլանդը նշել է, որ Փարիզն արդեն պատասխանատվություն է զգում, քանի որ Ֆրանսիան համանախագահող երկիր է այն կառույցի, որի նպատակը հակամարտության կարգավորման ուղի գտնելն է, մի հակամարտության, որը պատերազմի ժամանակ և նրանից հետո բազմաթիվ մարդկանց կյանք է խլել: