Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ հոկտեմբերի 1-ին, 3-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-5 մետրի, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 2-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: