Ինչպիսի՞ն է այսօրվա երիտասարդության հագուկապը, ի՞նչ դիրքորոշում ունի արդի սերունդը նորաոճ երևալու և միաժամանակ առողջությունը պահպանելու հարցում: Առաջին հայացքից զարմանալի թվացող կապը նորաձևության և առողջության միջև, իրականում անմիջական է և անհերքելի:
Չինաստանում արտադրվող տաբատները, որոնք միտված էին նվազեցնել սեփական երկրում ծնելիության մակարդակը և չինական կառավարությանը մուծվող տուգանքի չափը, զարմանալի արագությամբ նորաոճ դարձան շատ երկրներում:
Հնարամիտ չինացիների մտահղացումը, որն ուղղված էր իրենց սերունդը բազմացնելու դեմ, սխալ ընկալեց նաև հայ հասարկությունը, քանի որ այսօր դրանք մեծ գոհունակությամբ հագնում են հայուհիների ճնշող մեծամասնությունը. այդ թվում բացառություն չեն կազմում նաև հայ պատանիները: Ցավալին այն է, որ բոլորս էլ գիտակցում ենք անխուսափելի վտանգը, սակայն շարունակում ենք նույն վարքագծով:
Արդյունքում, ընկնելով նորաձևության և թվացյալ գեղեցկության հետևից՝ ձևավորվում է եսակենտրոն մի սերունդ: Մենք դարձել ենք բացահայտ մի քաղաքականության զոհ, մի սերունդ, ով մոռանում է, որ ինքն էլ պիտի սերունդ ստեղծի…: Ասում են՝ ամեն գեղեցիկ չէ, որ առողջ է, բայց ամեն առողջ գեղեցիկ է…:
Նարինե Հարությունյան