Առողջապահություն Հասարակություն 

Նոր մասնրամասներ արջի հարձակումից տուժած քաղաքացու մասին

Եղեգնաձորի բժշկական կենտրոնից Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի «Հոստուն» կոչվող տարածքում արջի հարձակումից տուժած բնակիչն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում:

«Ձախ նստաթմբին ունի արջի կծածի վերքեր: Վիճակը բավարար է»,- հաղորդեցին բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10.07-ին, ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի «Հոստուն» կոչվող տարածքում արջը հարձակվել է գյուղի բնակիչ` 1959 թ. ծնված Ս. Ա.-ի վրա:

Նույն շարքից