IT Հասարակություն Տնտեսություն 

70%-ով բարձր աշխատավարձ՝ նույն պաշտոնի համար

analitik.am

Microsoft Corp.-ի նոր գլխավոր գործադիր տնօրեն Սատյա Նադելայի բազային աշխատավարձը կկազմի տարեկան 1,2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նրա նախորդի՝ Սթիվ Բալմերի աշխատավարձը գերազանցում է 70%-ով, հայտնում է The Wall Street Journal-ը:

 

Աղբյուրը նշում է, որ իր նախորդ պաշտոնում Նադելան կրկնակի քիչ աշխատավարձ էր ստանում:

 

Նախօրեին Microsoft-ն ընկերության վաղեմի աշխատակից Նադելային նշանակել է նոր ղեկավարի պաշտոնում: Նախկինում նա զբաղեցնում էր ձեռնարկությունների համար նախատեսված ծառայությունների գործադիր փոխտնօրենի պաշտոնը:

 

1975-ից ի վեր Microsoft-ը գլխավորած Բալմերին փոխարինողի փնտրտուքը սկսվել էր անցած տարվա օգոստոսից:

Նադելան Microsoft-ում նախկինում էլ Բալմերից ավելի շատ էր վաստակում, որը պարբերաբար հրաժարվում էր բաժնետոմսերի տեսքով փոխհատուցումներից: Անցած տարի Նադելան այդ կերպ 7,7 մլն, Բալմերը՝ 1,26 մլն դոլար էին վաստակել:

Նույն շարքից