Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Պայթուցիկ ատամի մածուկում. ԱՄՆ հատուկ ծառայություններ

analitik.am

Ամերիկյան հատուկ ծառայությունները Սոչիի Օլիմպիադայի նախօրեին դեպի Ռուսաստան չվերթներ իրականացնող ավիաընկերություններին զգուշացնում են ատամի մածուկի տեղափոխման վտանգի մասին, որից իբր կարելի է պայթուցիկներ պատրաստել անմիջապես ինքնաթիռում, գրում է Взгляд-ը։

 

ԱՄՆ-ի Ներքին անվտագության նախարարության հաղորդագրությունում ասվում է, որ նախազգուշացումը վերաբերում է ամերիկյան և միջազգային ավիափոխադրողներին։

 

Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալների՝ ուղևորների ձեռքի պայուսակներում և բեռներում գտնվող ատամի մածուկները կարող են պարունակել այնպիսի նյութեր, որոնց օգնությամբ պայթուցիկը հնարավոր կլինի պատրաստել անմիջապես ինքնաթիռում։ Ընդ որում՝ նախարարությանը հայտնի չէ, թե արդյոք վտանգ սպառնում է ամերիկացիներին։

 

Գերատեսչության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք «պարբերաբար կիսվում են տեղեկություններով ներքին և արտաքին գործընկերների հետ, այդ թվում նաև նրանց հետ, ովքեր կապ ունեն միջազգային իրադարձությունների հետ, ինչպես, օրինակ, Սոչիի Օլիմպիադան է»։

Նույն շարքից