Հասարակություն 

Իսպանիայի թագավորի դուստրը պատասխանատվության կենթարկվի խարդախության համար

Իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանում ցուցմունքներ կտա Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ի կրտսեր դուստր Քրիստինան՝ հարկերից խուսափելու գործի շրջանակում, գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով իսպանական ԶԼՄ-ներին:

 

Ինչպես հայտարարել է դատարանի նախագահ Խոսե Կաստրոն, «հարկային հանցագործությունները, որոնց համար մեղադրվում է Ինյակի Ուրդանգարինը (Քրիստինայի ամուսինը), ենթադրվում է՝ չէին կարող իրականացվել առանց նրա կնոջ գիտության և համաձայնության»:

 

Սպասվում է, որ ցուցմունքները լսելուց հետո Իսպանիայի իշխանությունները կորոշեն՝ Քրիստինային ներկայացնել մեղադրանքներ, թե ոչ:

 

Քրիստինան ավելի վաղ արդեն անցել է այդ գործով՝ որպես կասկածյալ: Սակայն իսպանական դատախազությունը որոշել է Քրիստինային չենթարկել պատասխանատվության՝ չհայտնաբերելով հիմքեր:

Այժմ իսպանական իշխանությունների մոտ կրկին կասկածներ են առաջացել։

Նույն շարքից