Հայաստան Քաղաքական Միջազգային գլխավոր 

Իսպանական Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բանաձևը ներկայացվել է Ձախ միության խոսնակ Վալենտին Մատեոյի կողմից, ով իր խոսքում հակիրճ ներկայացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության դրդապատճառներն ու հետևանքները, այն պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու անհրաժեշտությունը:

Քաղխորհուրդը ներկայացնող վեց կուսակցությունները միաձայն կողմ են քվեարկել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ոճրագործությունը ցեղասպանություն որակելու վերաբերյալ բանաձևին:

Այսպիսով, Սիյան միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած Իսպանիայի քաղաքներին:

Նույն շարքից