Հասարակություն 

Խելացի աղջիկներին հիմար տղաներ պետք չեն. Միշել Օբամա և Շարլիզ Թերոն

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման և օսկարակիր դերասանուհի Շարլիզ Թերոնը մասնակցել են Նյու Յորքում Glamour ամսագրի «Կրթված աղջկա ուժը» միջոցառմանը:

Gazeta.ru-ի հաղորդմամբ պատվարժան հյուրերը շոուի ժամանակ նշել են, որ խելացի աղջիկներին հիմար տղաներ պետք չեն:

«Ավելի սեքսուալ ոչինչ չկա, քան խելացի կինը: Դադարեք սպասել, որ դա տղամարդիկ կասեն, նայեք հայելու մեջ, նայեք ձեզ և ասեք. «Ես սեքսուալ եմ, ես գրավիչ եմ, ես խելացի եմ, ես խելամիտ եմ, ես ուժեղ եմ, ես ձայն ունեմ, ես լավ տեսք ունեմ այս ջինսով: Այո, ես երկար մազեր չունեմ, սանրվածքս կարճ է, բայց ես նախկինի պես աղջիկ եմ և նախկինի պես «ջերմ» եմ»,-ասել է 40-ամյա Շարլիզ Թերոնը:

Օբաման համաձայնել է Թերոնի տեսակետին և ավելացրել է. «Եկեք հստակեցնենք, որ դուք չեք ուզում լինել տղայի հետ, որը չափազանց հիմար է հասկանալու համար՝ դուք ինչ խելացի երիտասարդ լեդի եք»:

Օբաման նշել է, որ կանայք պետք է բարձրացնեն սեփական նշաձողը: «Դուք հաջողակ չեք լինի՝ լինելով մարդկանց կողքին, որոնք ձեզ ներքև են ձգում»,- նշել է նա:

Օբաման նաև լսողներին ասել է, որ եթե ինքը նրանց տարիքում անհանգստանար, թե ինքն ում է դուր եկել և ով է իրեն գեղեցիկ համարել, չէր ամուսնանա ԱՄՆ ապագա նախագահի հետ:

charlize-theron-michelle-obama-education-panel-w724 image

Նույն շարքից