Ռազմական Հասարակություն 

Սիրիայում քուրդ կամավորները ազատագրել են Սուրբ Խաչ հայկական եկեղեցին

Սիրիայում Թուրքիային սահմանակից Թել-Ամյադ քաղաքում ազատագրվել է հայկական Սուրբ Խաչ եկեղեցին:
Քրդական կամավորական զորաջոկատները հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են այդ քաղաքն, որը 2014 թ.-ի հունիսից գտնվում էր ԻՊ գրոհայինների վերահսկողության ներքո:

Ահաբեկիչները եկեղեցին վերածել էին բանտի, որտեղ կտտանքների ու մահապատժի էին ենթարկում քրիստոնյաներին:
Այս մասին հաղորդել է «Արեւելք» ամսագիրը, նշելով, որ արմատականների կողմից քաղաքի գրավումից հետո այնտեղ մնացել է հայերի 10 ընտանիք:

Նրանց պատմելով, ահաբեկիչները, քաղաքի գրավումից հետո քարուքանդ են արել ազգային փոքրամասնությունների տներն ու բռնագրավել նրանց ունեցվածքը, իսկ շատերին ուղղակի մահապատժի են ենթարկել, քանդել են եկեղեցիները, կտրել նույնիսկ քրստոնյաների տնկած ծառներեը:

Քաղաքից նահանջելուց առաջ արմատականները, պոկել են գմբեթի խաչն ու վառել եկեղեցին:
Նշվում է, որ քաղաքի ազատագրմանը մասնակցել են նաեւ հայ կամավորներ: Ներկայումս եկեղեցին կրկին հանձնվել է հայ համայնքի տնօրինությանը, որը մտադիր է ձեռնամուխ լինել վերանորոգման աշխատանքներին:

Նույն շարքից