Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն անմիջականորեն ընդգրկված չէ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացին, սակայն ակնհայտորեն սատարում է Ուկրաինայի իշխանություններին:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուսական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում: Այս մասին հայտնել է NEWS գործակալությունը:
Նրա խոսքերով, Ուկրաինայի Պորոշենկոն ի սկզբանե լինելով Արեւմուտքի կամակատարն ու դրածոն անվերապահորեն կատարում է ԱՄՆ ու նրա եվրոպական գործընկերների պահանջները:
Պուտինի համոզմամբ Պորոշենկոն ընդամենը մարիոնետ է ու չի կարող վարել ինքնուրույն քաղաքականություն, նա նույնիսկ չի կարողանում իրագործել արեւմտյան տերերի պահանջներն, ուստի հայտնվել է ոչ նախանձելի իրավիճակում:
Իր ոչ ադեկվատ պահվածքի արդյունքում Պորոշենկոյին լուրջ չեն վերաբերվում նույնիսկ իր հովանավորյալները: