Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ֆրանսուա Օլանդը կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր թույլ չտալ

Ֆրանսիան բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում հետեւել, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին որեւէ միջադեպ այլեւս չլինի։

Այս մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ելույթից հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Մենք խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին հետեւել, որպեսզի սահմանին այլեւս միջադեպեր չլինեն։ Եվ մենք ջանքեր ենք գործադրում մեր միջնորդությունը շարունակելու համար։ Դուք գիտեք, որ վերջերս ես այցելեցի Հայաստան եւ Ադրբեջան, որպեսզի ասեմ այս նույն բանը, որպեսզի մենք կարողանանք կայուն լուծում գտնել այս հակամարտությանը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նույն շարքից