Քաղաքական Միջազգային 

ԴԱԻՇ խմբավորման դեմ պայքարելու միակ տարբերակը նրանց ոչնչացնելն է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԴԱԻՇ խմբավորումը վաղուց արդեն Ռուսաստանին հայտարարել է իր թշնամին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

«Գաղտնիք չէ, որ, այսպես կոչված, «Իսլամական պետությունը» վաղուց արդեն Ռուսաստանին իր թշնամին է հայտարարել»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ ահաբեկիչների կողքին կռվում են տարբեր երկրների հազարավոր քաղաքացիներ, և «եթե նրանք հաջողության հասնեն Սիրիայում, անխուսափելիորեն կվերադառնան իրենց երկրներ, կգան նաև Ռուսաստան»։

«Միակ ճշմարիտ ուղին միջազգային ահաբեկչական խմբավորման դեմ պայքարել և նրանց ոչնչացնելն է: Պետք չէ չսպասել, թե երբ կգան նրանք քո տուն»,-հայտարերել է ՌԴ նախագահը:

Նույն շարքից