Նյու Յորքում 37-րդ անգամ տեղի է ունեցել Empire State Building երկնաքերի աստիճաններով վազքի մրցույթը: Ամենամյա մրցույթը կազմակերպում է քաղաքի ճանապարհային վազորդների ակումբը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Տղամարդկանց մրցույթում հաղթող է դարձել նորվեգացի Տուրբիերն Լյուդվիգսենը, որը վազքն ավարտել է 10 րոպե 6 վայրկյանում:
Ավստրալուհի Սյուզի Ուոլշեմը հաղթել է 5-րդ անգամ: Նա 1576 աստիճանը հաղթահարել է 11 րոպե 57 վայրկյանում՝ սահմանելով նոր ռեկորդ: