Հասարակություն 

Նոր նոութբուք ՝ տարեցների համար

Ճապոնական Fujitsu ընկերությունը ներկայացրել է Lifebook AH90/P նոթբուքը՝ հայտնում է Lenta.ru-ն:

Համակարգիչը, որի երկրորդ անվանումը Grannote է, նախատեսված է այն մարդկանց համար, որոնց տարիքը 60 և ավելի է: 

Նոթբուքը հագեցած է կոճակների միջև տարածություններ ունեցող ստեղնաշարով: Համակարգչում կա լուսավորվածություն, ընդ որում՝ լուսավորվում են ոչ միայն ստեղնաշարի կոճակները: 

Համակարգչում նախատեսված է Awaseru Voice գործառույթ, որն ուժեղացնում է բարձր հաճախականությունը, ինչը վատ են լսում տարեցները:

Awaseru View գործառույթն իր հերթին ապահովում է օպտիմալ վառվռունության և էկրանի գունային հավասարակշռությունը:

Համակարգիչը հագեցած է Intel Core i7 4500U պրոցեսորով, 1920-ը 1080 կետայնությամբ 15.6-դյույմանոց էկրանով, 8 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:

Ճապոնիայում այն կվաճառվի փետրվարի 13-ից:

Նույն շարքից